Հետաքրքիր է՝ ԵՄ նորաթուխ առաքելությունը Հայաստանում ի՞նչպես կարձագանքի Եվրանյուզում տեղ գտած այդ խայտառակությանը․ Աշոտյան


Հետաքրքիր է՝ ԵՄ նորաթուխ առաքելությունը Հայաստանում ի՞նչպես կարձագանքի Եվրանյուզում տեղ գտած այդ խայտառակությանը․ Աշոտյան
Հունիս 1 23:04 2026

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Euronews English, welcome to the “Fakenews”.

Ինձ հետաքրքիր է (շատ միամիտն եմ), Եվրոպական Միության նորաթուխ առաքելությունը Հայաստանում՝ EUPM Armenia, ի՞նչպես կարձագանքի Եվրանյուզում տեղ գտած այդ խայտառակությանը։

Չէ՞ որ նրանց մանդատը «աջակցել Հայաստանին՝ դիմակայելու բազմաշերտ սպառնալիքներին, ինչպիսիք են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան եւ միջամտությունը»։

Տարբերակներ՝

1,Կարձանագրեն եւ կդատապարտեն ֆեյքնյուզը։

2,Կարձանագրեն եւ կդատապարտեն ֆեյքնյուզի հերքումը։

3,Չտեսնելու կտան։

4,Կհիասթափվեն, քանզի բացահայտվեց հենց իրենց խորհրդով սարքած սուտը»։