Խորը վշտով տեղեկացնում ենք, որ դժբախտ պատահարի հետևանքով 13 տարեկանում կյանքից հեռացել է մեր ֆուտբոլային ընտանիքի անդամ Արեն Քառյանը:
«Ամբերդ-Դեբեդ» ֆուտբոլային ակումբը և Hay Mitq հասարակական կազմակերպությունն իրենց ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Արենի հարազատներին...
Oragir.News-ին հաջողվել է բացառիկ մանրամասներ իմանալ ողբերգական դեպքից:
Մեր աղբյուրը հայտնեց, որ երեխայի ընտանիքը բնակվում է Ախթալա քաղաքում: Նույն թաղամասի մի տղամարդ, անօրինական հոսանքի հաղորդալար է անցկացրել իր այգու ցանկապատի վրայով:
Բակում խաղալու ընթացքում երեխաների գնդակն ընկել է ցանկապատից ներս, և Արենը փորձել է մտնել այգի ու վերցնել գնդակը: Ցավոք, նա կպել է հոսանքի բաց հաղորդալարին և մահացել:
Նրանից փոքր եղբայրը փորձել է օգնել Արենին, բայց ապարդյուն. եղբայրը նույնպես վնասվածքներ է ստացել, բայց բարեբախտաբար ողջ է մնացել:
Աղբյուրը նաև հայտնել է, որ տղամարդը այսօր կալանավորվել է:










