«Կներեք, որ ողջ եմ»․ բողոքի ակցիա՝ Երևանում


«Կներեք, որ ողջ եմ»․ բողոքի ակցիա՝ Երևանում
Հունիս 1 19:25 2026

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների փողոցներում, շենքերի ու շինությունների պատերին այսօր հայտնվել են արտասովոր պաստառներ։ Քաղաքացիներն այս կերպ իրենց բողոքի ձայնն են բարձրացել երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, արցախահայության ու պատերազմի մասնակիցների հանդեպ գործող իշխանության վերաբերմունքի դեմ։ Փողոցներում հայտնված պաստառներն ունեն հետևյալ բովանդակությունը. «Կներեք, որ չեմ զոհվել» — 44-օրյա պատերազմի մասնակից «Կներեք, որ չեմ վիրավորվել» — Արցախցի փախստական (2023 թ.) «Կներեք, որ չեմ հանձնվել ադրբեջանցիներին» — Սահմանային բախումների մասնակից «Կներեք, որ արցախցի եմ» — Փախստական երեխա «Կներեք, որ չեմ սատկել ու կզել»: