«Բավականին բարդ վիճակ է ստեղծվել, մեր շատ արտահանողներ հայտնվել են շատ բավականիան ծանր վիճակում, գնում են դեպի սնանկացման»,- ասումէ ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հայկական մի շարք ապրանքներ ՌԴ արտահանման արգելքի տակ հայտնվելուն։
Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության բռնած կուրսի համաձայն Հայաստանը պետք է գնա Եվրոպական միություն։
«Այս կուրսը հայտարարված է բավականին վաղուց, բայց եթե հետևենք արդյունքներին, կտեսնենք, որ 2018 թվակնին ՌԴ բաժնեմասը մեր արհատահման մեջ եղել է 27 տոկոս, դրանից հետ տարեց տարի աճել է, 2022 թվականին հասել ենք 47 տոկոսի։
Եթե նպատակն այն է, որ գնանք դեպի Եվրոպա, կարող ենք ասել, որ տնտեսական հիմքերի առումով հենց Փաշինյանի կառավարությունն է ձախողել եվրաինտեգրացիայի կուրսը, արել են լրիվ հակառակ շարժումները»,- ասում է Զուրաբյանը։
Ըստ նրա, այն գործընթացը, որի մեջ հայտնվել է Հայաստանը, Փաշինյանի չհաշարկված, «հիմար» քաղաքականության հետևանքն է. «Նիկոլ Փաշինյանն ինքն իր 8 տարվա կառավարության գորոծունեությամբ փլուզել է եվրաինտեգրացման ուղղությունը, հիմա այդ տնտեսական հետևանքներին ենք առերեսվում»։
Մանրամասն՝ տեսանյութում։










