Դերասան Գոռ Հակոբյանը, որ որդու բուժման համար գտնվում է Գերմանիայում, շնորհավորել է երեխաներին հունիսի 1-ի կապակցությամբ ու մաղթել առողջություն։ Նա նոր լուսանկարներ է հրապարակել ու մանրամասներ հայտնել.
«Շնորհավոր հունիսի 1-ը։ Թող աշխարհի բոլոր մանուկները լինեն պաշտպանված, առողջ և ապրեն խաղաղ երկնքի տակ:
Ֆելիքսի մեկ շաբաթյա արձակուրդը ավարտվեց և մենք վերադառնում ենք բուժմանը»։
«Երբեմն պարզապես պետք է դուրս գալ… ու նորից զգալ կյանքը»,-օրեր առաջ գրել էր դերասանի կինն ու բնության գրկում ընտանիքի լուսանկարներ հրապարակել։













