Քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ ըստ էության հիմնավորումը չկա:
Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և ես դա պոզիտիվ եմ համարում»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵԱՏՄ առաջնորդներն առաջարկել են հանրաքվե անել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամագրվելու համար:










