Ողբերգական ելքով հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում։ Փրկրարարները ներսում հայտնբերել են բնակչի դին։ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասնում է, որ երեկ ժամը 15։29-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մանթաշ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է տուն, ներսում քաղաքացի կա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան սենյակներից մեկում՝ մոտ 20 քմ։ Ներսում հայտնաբերվել է բնակչի դին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։29-ին։ Այրվել է սենյակի գույքը։ Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։










