ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։
«Էնքան ասեցին՝ խաղաղություն ենք բերել, վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետ։
Գագիկ Ծառուկյան, 31.05.2026»,- գրել է Ռոստոմյանը՝ հավելելով, որ Ծառուկյանը ձևակերպել է ընթացիկ քարոզարշավի հիմնական ուղերձը։
«Սա հստակ ուղերձ է մեր հասարակությանը և արտաքին գործընկերներին։ Ներքին կայունությունը և խաղաղությունը երաշխավորված են ԲՀԿ-ի հետ»,- նշել է նա։










