Սամվել Կարապետյանը Ադրբեջանի կողմից հայտարարվել է հետախուզվող, այս մարդիկ Ադրբեջանի ցանկությունն այդ մասով էլ են կատարել. Վարդևանյան


Սամվել Կարապետյանը Ադրբեջանի կողմից հայտարարվել է հետախուզվող, այս մարդիկ Ադրբեջանի ցանկությունն այդ մասով էլ են կատարել. Վարդևանյան
Մայիս 30 23:43 2026

«8 տարի առաջ խոստացել էին՝ աղետի գոտու հարցը պետք է լուծվի, աղքատության հարցը պետք է լուծվի, դրանցից ոչ մեկ չեն արել»,- Գյումրիում քարոզարշավի շրջանակում կայացած հանրահավաքում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը։ 

Նա թվարկեց իրենց ուժի  հիմնական անելիքները՝  300 հազար աշխատատեղից մինչև հարկային բարեփոխում, ծայրահեղ աղքատության վերացում և այդ ամենը երաշխավորում է  մեկ մարդ՝ դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։ 

«Սամվել Կարապետյանը Ադրբեջանի կողմից հայտարարվել է  իբրև հետախուզվող, ու այս մարդիկ Ադրբեջանի ցանկությունն այդ մասով էլ են կատարել, քանի որ Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանավորված է։ 

Այստեղից ասում ենք՝ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- ասաց Վարդևանյանը։ 

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։