«Մեր թիմում, երևի, միակ անդամն եմ, որ այսօր չեմ կարող Հայաստանում կանգնել որևէ տեղ ու ասել՝ ողջույն իմ ծննդավայր»,-Գյումրիում քարոզարշավի շրջանակում հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ արցախցի Արեգա Հովսեփյանը։
Նա ընդդծեց. «Իմ պայքարը նախ և առաջ նրա համար է, որ իմ թիմում, այստեղ ոչ մեկ երբևէ նման հնարավորութունից զրկված չլինի, որովհետև մենք բոլորս պետք է ապրենք մեր հայրենիքում, ծննդավայրում։
Ուժեղ Հայաստանը գալու է»։










