Երբ ՍամվելԿարապետյանը լինի երկրի առաջնորդը, տեսնում ենք, որ կունենանք շատ էժան ռազմական գնումներ, այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան Aysor.am-ի հարցին:
Ըստ նրա՝ էժան զենք կարող են գնել մեկ պատճառով, քանի որ մոտ է հյուսիսային պատերազմի ավարտը:
«Մոտ մեկ տարի հետո այդ պատերազմը կավարտվի, որից հետո այդ երկրների ամբողջ ռազմական արդյունաբերությունն ունենալու է արտադրանք, բայց չի ունենալու պահանջարկ: Իրենք պատրաստ են լինելու էժան վաճառել ռազմական մթերքը: Մեր հասարակության մեջ հարցեր կան մեր դաշնակից երկրների հանդեպ: Մենք ստանալու ենք անվճար, իրենք չեն կարողանում ստանալ անվճար: Ճիշտ են ասում, որ գումար են ուղարկում, բայց չեն կարողանում զենք ստանալ: Լիֆտը կանչելու պատմությունն է, որ լիֆտը կանչում ես, չի գալիս: Իրենք լիֆտը կանչում են, չի գալիս, որովհետև կանչողից է»,- ասաց նա:
Ճշտող հարցին, թե իրենք ի՞նչ մեխանիզմներ են կիրառելու, որ վճարված գումարի դիմաց զենք մատակարարվի՝ Կարապետյանն արձագանքեց. «Մենք հարաբերությունների կարգավորման տեսլական ունենք: Այդ տեսլականը փոխվստահությունն է, բաց խաղալու քաղաքականությունը»:
Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր՝ «հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու, շատ էժան են գնելու, և Հայաստանը ունենալու է լուրջ անվտանգային համակարգ, որ զենքերը իրար հետ համահունչ են լինելու։
Մասնագետները ձեզ կներկայացնեն, որ կա անհամահունչություն մեր զինանոցի մեջ, իրար հետ չեն խոսում, և դա բերելու է մեծ խնդիրների»:










