Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ընդգծում է՝ հունիսի 7-ի ընտրությունը հայ ու հակահայի տեսակի միջև է.
«Վերջին շաբաթն է…
Ժամանակն է, որ ամեն մեկս հասկանանք մեր տեսակը: Հասկանանք ու դրա հետ ապրենք:
Մենք ենք ընտրում`ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ այն «իրականում», որտեղ ադրբեջանցիները կապրեն մեզ հետ` սկզբից որպես փոքրամասնություն, հետո…
Մենք ենք ընտրում՝ քայլել մեր փողոցներո՞ւմ, թե՞ արտագաղթել ու դառնալ սփյուռք…
Մենք ենք ընտրում:
Ոչ մեկին չես հավատո՞ւմ. ո´չ Թաթոյանին, ո´չ Քոչարյանին, ո´չ Ծառուկյանին, ո´չ Կարապետյանի՞ն …
Երևի ձայն չունենալը հարմար է, հեշտ, անշառ … կամ ներդաշնակ ես նիկոլենց հետ, որովհետև փոխելու փորձ չես անում:
Որովհետև հիմա ընտրությունը իրենց ու Նիկոլի միջև է` ուրիշ ընտրություն չկա»:










