«Ճակատագրական սխալը այն էր, որ բոլորիս տեղավորեց մի զամբյուղում, այսինքն՝ նկատի ունեմ առանցքային երեք ընդդիմադիր ուժերին տեղավորեց մի զամբյուղում՝ անունը դնելով «պատերազմի եռագլուխ կուսակցություն», չնայած ինքը շատ էլ լավ գիտի, որ երեքս էլ տարբեր են՝ մեր մոտեցումներով էլ, թիմերով էլ, ծրագրերով էլ, խոսույթով էլ»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ իր թիամկիցների հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված, Դեմոկրատական կուսակվության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Սուրենյանցը նշեց, որ հասարակության մեջ կա մոտ 40–50 հազար «չկողմնորոշված և նախկինում չմասնակցած» ընտրող, որոնք այս փուլում կարող են ակտիվանալ և փոխել ընտրությունների արդյունքը։
Ընդդիմադիր դաշտի հնարավոր զարգացումների մասին խոսելիս նա ընդգծեց, որ իշխանությունը կարող է փորձել որոշ ուժերի «ֆիլտրել ընտրապայքարից», ինչը, նրա գնահատմամբ, կարող է բերել լուրջ քաղաքական հետևանքների։
«Եթե այդ երեք առանցքային ուժերից մեկին կամ երկուսին դուրս դնենք ընտրապայքարից, կարող է ստեղծվել հեղափոխական իրավիճակ», — նշեց նա՝ համեմատություններ անելով Մոլդովայի վերջին ընտրությունների հետ։
Նա առաջարկեց՝ առաջիկա այս 7–8 օրը այդ երկու հստակ ազդակները տա, որ իշխանության առաջին և երկրորդ «հարամությունները» բերելու են ավելի մոտիվացված հասարակության, ավելի ուժեղ հասարակության, ավելի փոփոխություն բերող հասարակության։
«Սա շատ կարևոր է, որովհետև այսօր իրենք փորձում ընտրողների մասնակցության մակարդակը իջեցնել, որովհետև իրենց միակ փրկությունը դա է։ Եթե մոտ 350 հազարից ավելի ընտրող գնա տեղամասեր, իր պարտությունը երաշխավորված է»,- ասաց Սուրենյանցը։










