Մեկ կարևոր բան, որ մեր պատմագրության մեջ չի ֆիքսվել. Հայ առաքելական եկեղեցին մեզ 1,500-1,600 տարի բերել է, օտար կրոնի կայսրությունների կազմում պահել է, թույլ չի տվել խառնակչություն մեր ժողովրդի մեջ: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Դրա արդյունքում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության բնակչության գրեթե 15%-ն արդեն հայ էին, չնայած՝ բոլոր ձևերով ճնշված էին:
Հայ քաղաքական միտքը 30 տարի է ընդամենն ուղղորդել հայ ժողովրդին, 30 տարվա մեջ մենք ունեցել ենք չորս ջարդ։ Հայ քաղաքական միտքն այնքան հասու չէր, ինչքան հայ եկեղեցու զգուշավոր միտքը»,-նշել է նա։










