Սուտը սրանց փեշակն է դարձել, ասում են՝ խաղաղություն ենք բերել, բայց ոչ մի ծրագիր չունեն: Այս մասին Վարդենիսում քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:
«Մենք ունենք լավ թիմ, լավ ծրագիր, ունենք ցանկություն մեր ժողովրդին այս վիճակից հանելու, սուտ ասելը արդեն փեշակ է դարձել, առանց ծրագրի ման են գալիս: Ասելու բան ունեք, եկեք ներկայացեք, մի հատ նշան են սարքել՝ քարտեզ, ի՞նչ, էդ նո՞ր եք հայտնաբերել Հայաստանը՝ մասնատելով, բաժանելով:
Ասում են խաղաղություն ենք բերել, թող ցույց տան իր և Ալիևի թուղթը ստորագրած, պեչատած, ու ասեն, որ այսօրվանից խաղաղություն է, ոչ մեկ իրավունք չունի ոչ սահման խախտելու, ոչ կրակելու, ես էլ կասեմ՝ ապրեք, ճիշտ եք ասում: Սա բանավոր պայմանավորված է, Ադրբեջանի ախորժակը շատ մեծ է, այսօր ասում է` Սևանը Ադրբեջանինն է, Երևանն էլ Էրիվան է, մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ճիշտ ընտրություն կատարենք, որ նույն Ղարաբաղի ճակատագրին չարժանանանք»,- նշել է Ծառուկյանը:










