ՀՀ կառավարությունը հերթական նիստում հաստատել է թանգարանային ոլորտի աշխատակիցների վարձատրության բարձրացման նախագիծը: Ըստ հիմնավորման՝ ոլորտում առկա ցածր աշխատավարձերը չեն համապատասխանում պահանջվող բարձր մասնագիտական հմտություններին (պահպանություն, հաշվառում, գիտական մշակում, ցուցադրությունների և կրթական ծրագրերի կազմակերպում)։ Դա բացասաբար է անդրադառնում կադրերի պահպանման, երիտասարդների ներգրավման և թանգարանների արդյունավետության վրա։
Որոշման ընդունման արդյունքում շուրջ 583 աշխատողի ամսական միջին եկամուտը 129.5 հազար դրամից կհասնի 198.2 հազար դրամի (աճը՝ 57% կամ շուրջ 68 հազար դրամ)։
Ծրագրի տարեկան արժեքը կազմում է 507.2 մլն դրամ, որն արդեն ներառվել է 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերում










