Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել․ «Հրապարակ»


Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել․ «Հրապարակ»
Մայիս 27 09:01 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՔՊ-ն հիմիկվանից պատրաստվում է նախընտրական ամփոփիչ հանրահավաքի։ Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել` բոլոր մարզպետերը, համայնքապետերը զգուշացվել են, որ մարդ պետք է բերեն Երեւան, որպեսզի մարդաշատ հանրահավաք անցկացնեն, անգամ պետաշխատողներին չեն խնայելու, հրաժարվողներին սպառնում են ազատել աշխատանքից:

Հանրահավաքը նախատեսված է անցկացնել Հանրապետության հրապարակում։ Նախատեսում են փաշինյանական թեւի հոգեւորականների մեծ մասնակցություն եւ այդ պարտականությունը դրել են Արարատյան թեմի առաջնորդ՝ տիրադավ Նավասարդ Կճոյանի վրա, որը պետք է հնարավորինս շատ բացահայտ կամ ծպտյալ տիրադավներ բերի` ի աջակցություն իշխանությունների:

 

Սա, իրականում, ոչ այնքան հաղթանակի հանրահավաք է լինելու, որքան իշխանազավթման արարի եւ հաղթանակի ներշնչման արարողություն: Նշենք, որ հունիսի 3-ին ամփոփիչ հանրահավաք է պատրաստվում անել նաեւ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, կրկին՝ Հանրապետության հրապարակում։