Իմ տղան 2020 թ.-ին զոհվել է, ինձ դի են տվել, բայց բանից պարզվում է, որ իմ տղան գերության մեջ է. Չարենցավանցին՝ Փաշինյանին


Իմ տղան 2020 թ.-ին զոհվել է, ինձ դի են տվել, բայց բանից պարզվում է, որ իմ տղան գերության մեջ է. Չարենցավանցին՝ Փաշինյանին
Մայիս 26 23:44 2026

«Ես 44-օրյա պատերազմում զոհվածի հորաքույր եմ։ Ինքն ունի 3 անչափահաս երեխա, փոքրը նույնիսկ երկու տարեկան է եղել, երբ հայրիկը զոհվել է, հիմա նրանց նպաստը կտրել են, կարա՞ք ասեք, ինչի՞ համար»,-Չարենցավանում Փաշինյանին դիմեց Բաղաբյան Գրետան, նշելով որ 3 ժամ սպասում է, որ այդ հարցը տա։

Նա նաև նշեց, որ իր և եղբորը նպաստից կտրել են, երբ եկել տանը տեսել են, որ հեռուստացույց ու սառնարան ունեն, այն դեպքում, երբ երկուսն էլ թոշակառու  են։

Մեկ այլ՝ Արցախից բռնագաղթած կինն ասաց, որ իր որդին և փեսան զոհվել են Ջրականում և խնդրեց որդուն Ստեփանակերտից արտաշիրիմում անեն։

«Հուղարկավորել ենք Հադրութում, արտաշիրիմում եմ արել Ստեփանակերտ, բայց ես հիմա մի ծաղիկ չեմ կարողանում խոնրահեմ իր որդու շիրիմին»,- ասաց արցախցին։

Նա նաև պատմեց, որ երբ զոհված որդու համար պետությունը 10 մլն դրամ է վճարել, մինչև Արցախից բռնագաղթելը Չարենցավանում տուն են գնել, որպես հիշատակ, բայց բռնագաղթելուց հետո իր հարսը և որդին զրկվել են 4 նլն դրամի բնակապահովման գումարից և խնդրեց, որ այն հատկացնեն, որ գոնե հող գնեն։

Փաշինյանն ասաց, որ ըստ կարգավորման բնակապահովման գումարը հատկացվում է այն արցախցիներին, ովքեր Հայաստանում տուն չունեն։ Կինը հակադարձեց, որ այդ տունը զոհված որդու գումարով են առել։

Նշելով, որ հասկացել է՝ Փաշինյանը խոստացավ հարցը առանձին դիտարկել։

 Մի չարենցավանցի պատերազմի մասնակից էլ ասաց. «Իմ տղան 2020 թվականին զոհվել է, ինձ դի են տվել, բայց բանից պարզվում է, որ իմ տղան գերության մեջ է։ Աշխարհ էլ քանդվի, ես գտնելու եմ որդուս՝ Ելինյան Արամին»,- ասաց Չարենցավանցին և ցույց տվեց տեսանյութ, որում որդին գերության մեջ։

Չարենցավանցի Մաթևոսյանն էլ հայտնեց, որ որդին զոհվել է, բայց 2022թ-ից որպես փախած «ռոզիսկ են տվել»։