«Կոռեկտ չեմ համարում մեկնաբանել որևէ հայտարարություն, որով հանդես կգա գերության պատանդառության մեջ գտնվող որևէ անձ, կարող եմ իմ ենթադրությունները ունենալ մոտիվացիայի վերաբերյալ, կարող եմ համարել այդ հայտարարությունը տրամաբանական, անտրամաբանական և այլն։ Բայց ջանք գործադրեմ՝ զերծ մնալ որևէ մեկնաբանությունից, կոռեկտ չեմ համարում»,- այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը։
Ինչ վերաբերում է 300 000 ադրբեջանցիների վերադարձի ծրագրին, Միրզոյանն ասաց․
«Հիվանդ երևակայության արդյունք է, անհեթեթություն և սրիկայություն։ Ուզում եմ ասել, որ նախկինում, կարող եմ հիշել բազմաթիվ հայտարարություններ, պնդումներ, հավաստիացումներ մեր ընդդիմախոս շրջանակներից։ Մենք հիշում ենք առասպելները այն բանի մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի մասին, հիշում ենք առասպելները օգոստոսի 8-ի հռչակագրի մասին, հիշում ենք առասպելները միջանցքի մասին, որ ասում էին՝ միջանցք է լինում»։










