«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի համար նորմալ է, որ Հանրապետության օրվա առիթով զորահանդես է լինելու, բայց ուզում է, որ ՔՊ-ն զորահանդեսի նպատակն էլ ասի։
«Պարտված իշխանությունն ի՞նչն է ցույց տալիս, ցույց է տալիս, թե ում միջոցով է պարտվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք՝ մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդես է տեղի ունենալու։ Հայաստանի բանակն այդ օրը կներկայանա նոր դաշտային և տոնական համազգեստով։










