Բոլորն ինձ խնդրում են, թե ոնց անենք, որ մեկ օր առաջ հեռացնենք Փաշինյանին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Հոգնել են Փաշինյանից, հոգնել են մեր նվաստացումից, անում ենք ամեն ինչ, որ մեր ժողովրդին օգնենք»,- ասաց նա։
Լրագրողի հարցին՝ եթե պարտվեք, հետ եք գնալու Ռուսաստա՞ն՝ Կարապետյանն արձագանքեց. «Մենք չենք պարտվելու, Փաշինյանն է գնալու Ադրբեջան»։










