Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:
Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։
Այս մասին Panorama.am-ը զրուցեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«15 երեխա է հոսպիտալացվել Գյումրու բժշկական կենտրոն՝ աղիքային վարակով։ Ընդհանուր այս պահի դրությամբ առողջական վիճակը գնահատվում է երկուսինը միջին ծանրության, հիմնականում մնացածինը՝ բավարար, առաջիկայում դուրս կգրվեն, վերցվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից համապատասխան նմուշառում՝ ըստ կարգի, 6-օրյա ժամկետում, որովհետև պետք է մեկը վերցվի բուժման ընթացքում՝ այս պահին և բուժումից հետո պիտի բականալիզը վերցվի, արդեն պատճառը պարզ կլինի, նախնական, թե աղիքային վարակ է։ Տարիքայինը 7-ից 15-տարեկան երեխաներ են, 5 տղա, 10 աղջիկ, կյանքին սպառնացող վտանգ և ծանր դեպքեր չունենք»,-ասաց ԱՆ խոսնակը։










