Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ»


Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ»
Մայիս 15 17:55 2026

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյան հրավիրված հրատապ ասուլիսում հրապարակեց ձայնագրություն։ Նա նշեց, որ այստեղ բացահայտ երևում է, թե ինչպես են պարտադրում ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության նախընտրական քարոզարշավին։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է  Արմավիրի  տարածաշրջանային պետական քոլեջին։ Նշենք, որ քարոզարշավի շրջանակում այսօր Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում է։ 

Ձայնագրության մեջ լսվում է. «Երեխեք ջան, բարի երեկո, վաղը ժամը 5-ին Կարմիր ակումբի հրապարակում պետք է հավաքվենք։ Երկու կուրսին էլ վերաբերում է։

Հասկանում եմ գյուղերից եկողներ ունենք, խնդիր չկա, մի քանի հոգու բացակայությունը ոչինչ, բայց ովքեր ունեն հնարավորություն գալու, հատկապես քաղաքի բնակիչները, ես էլ եմ գալու, խնդրում եմ՝ ժամը 5-ին հրապարակում։ Ինձ հանձարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարարում։ Այնպես չլինի, որ գնամ, կանգնեմ  հրապարակում ու տեսնեմ, որ ոչ մեկ չկա իմ երկու խմբից։ Ես պետք է իմ տնօրինության երեսը  պարզ պահեմ, դուք էլ՝ իմ։

Հանձնարարված է նաև, որ մաքսիմալ շատ լինեք»։

Ուսանողներն ասում են՝ գիտեն՝ Նիկոլ Փաշինյանն է գալու Արմավիր։

«Ես էլ շատ բան գիտեմ, եկեք չքաղաքականացնենք, ավելորդ ոչինչ չգրենք։ Ասվել է՝ գնում ենք հրապարակ, եղավ։

Ժամը 5-ին հրապարակում։ Ինչքան դժվար ընկալեցիք այն, ինչ ասացի։ Ասացի մի քաղաքականացրեք, ավելորդ բաներ մի գրեք, իմ ու ձեր քննարկելիքը չէ»,- ասում է դասախոսն՝ ի պատասխան ուսանողների արձագանքների։