Ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Թևոսյան փողոցում, թիվ 14 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 55-ամյա Արթուր Ա․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Ռուբեն Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռուբեն Ա․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից Արթուր Ա․-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես պայմանագրային զինծառայող։










