«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում կատարվել են մի շարք խուզարկություններ, այս մասին Aysor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից տեղեկացրեցին, որ կան ձերբակալված անձինք։
«Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:
«Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք:
Կատարվում է նախաքննություն»,- նշեցին կոմիտեից։
Անհրաժեշտության դեպքում Հակակռուպցիոն կոմիտեն կտա լրացուցիչ տեղեկատվություն։










