Չտես մարդուց ավելի ագահ մարդ աշխարհում գոյություն չունի. Սամվել Կարապետյան


Չտես մարդուց ավելի ագահ մարդ աշխարհում գոյություն չունի. Սամվել Կարապետյան
Մայիս 14 23:54 2026

Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի էքսկլյուզիվ թողարկման հյուրը գործարար, «Ֆորբսի» միլիարդատերերի ցանկում մշտական ներկայությամբ, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է:

«Սահմանին ենք, ընտրություն է, կործանվո՞ւմ ենք որպես ազգ, թե՞ գոյատևում ենք»,-ասել է Սամվել Կարապետյանը՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ինքը պահանջել է 2020 թվականի պարտությունից հետո, և չնայած դրան, ինքը շարունակել է աջակցել Հայաստանին ու ներդրումներ արել այստեղ։

Կարապետյանն ընդգծել է՝ չտես մարդուց ավելի ագահ մարդ աշխարհում գոյություն չունի։

«Հիմա ես տեսնում եմ, որ այս մարդիկ այս սկզբունքով առաջ են շարժվում, այս մարդիկ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց իշխանության, առանց թալանի։ Դրա համար հունիսի 7-ին մեր ժողովուրդը պետք է կանգնեցնի այս ամենը»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում․