|
Վիեննայում մեկնարկել է «Եվրոտեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանի պատվիրակ Սիմոնը Paloma Rumba երգով հանդես կգա 6-րդը։ Երկրորդ կիսաեզրափակիչում Հայաստանից բացի ելույթ կունենան Բուլղարիան, Ադրբեջանը, Ռումինիան, Լյուքսեմբուրգը, Չեխիան, Շվեյցարիան, Կիպրոսը, Ավստրիան, Լատվիան, Դանիան, Ավստրալիան, Ուկրաինան, Ալբանիան, Մալթան, Նորվեգիան, ինչպես նաև «Մեծ քառյակ»-ի անդամներ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ «Մեծ քառյակ»-ի երկրներն առանց քվեարկության են անցնում եզրափակիչ փուլ, քանի որ մրցույթի հիմնադիրներից են: Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 06 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից Սիմոնի պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ: Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն: Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին։ |










