«Նիկոլ Փաշինյանն այսօր, փաստացի, խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները։ Նիկոլ Փաշինյանն այսօր, փաստորեն, խոստովանել է, որ ոչինչ չի անում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ, 2023 թվականի սեպտեմբերին գերեվարված Դավիթ Իշխանյանի որդին։
Նշենք, որ այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, Դավիթ Իշխանյանի ազատության հարցում չեն կարող արդյունքի հասնել, նրա կուսակիցները Հայաստանում խոսում են Արցախը հետ բերելու մասին։
«Ադրբեջանում էլ մտածում են՝ ինչի՞ գերիներին ազատենք, որ մի հոգի ավել հարձակվի մեր վրա՞»,- հայտարարել է Փաշինյանը։
Դավիթ Իշխանիյանի որդին՝ Արմեն Իշխանյանը նշել է, որ ամեն անգամ գերիների մասին հարցնելիս ասվում է, որ գործում են «մի վնասիր» սկզբունքով, բայց այսօր այնպիսի բան է ասել, որ խոստովանության նման մի բան է։
«Խոստովանել է, որ իրենց պատանդի կարգավիճակում են պահում, գուցե և Ալիևի հետ միասին»,- ընդգծել է Արմեն Իշխանյանը։
Նա ասաց, որ իրենց իրավապաշտպանների հետ կապի մեջ են, Դավիթ Բաբայանի ձայնագրությունը ևս լսել են։










