Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Հայաստանի քարտեզի տեսքով տորթով։ Սակայն Փաշինյանը թույլ չի տվել կտրել այն․ «Չենք կտրի էս տորթը, չկտրեք, որովհետև ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք կտա»,- ասել է նա՝ հավելելով. «Խնդրում եմ՝ Հայաստանի քարտեզով տորթ ընդհանրապես չանել»։
Նա առաջարկել է տորթերը պատրաստել սրտիկի ձևով կամ այլ կերպ, սակայն ոչ Հայաստանի քարտեզով․ «Ուտելու բաները Հայաստանի քարտեզով պետք չի»։










