Նախկինում նախատեսած պատիժը ընտրակաշառք տալու և վերցնելու համար ավելի կխստացվի. ՔՊ մի շարք պատգամավորների կողմից նոր օրենսդրական նախաձեռնություն է դրվում շրջանառության մեջ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Իմ և պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի Ալխաս Ղազարյանի և Վահագն Ալեքսանյանի կողմից նոր օրենսդրական նախաձեռնություն է դրվում շրջանառության մեջ, որով նախկինում նախատեսած պատիժը ընտրակաշառք տալու և վերցնելու համար կփոխվի:
Նախկինում նախատեսված պատիժը մինչև 8 տարի ընտրակաշառք տալու համար կփոխարինվի մինչև 10 տարի ազատազրկման: Նախկինում ընտրակաշառք վերցնելը, որի համար նախատեսված էր պատիժ մինչև 7 տարի, կփոխարինվի մինչև 9 տարի ազատազրկման»,-ասել է Ալեն Սիմոնյանը:










