Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն


Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն
Մայիս 14 16:51 2026

Ուզում եմ, որ Դուք իմանաք Ձեր համայնքի ղեկավարների կոռուպցիայի մասին։ Այս ամեն շունը 25,000 դրամ է: Տենդերներով շատ կազմակերպություններ չեն ստերջացնում շներին, «կլիպսը» խփում են, շները ծննդաբերում են: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասել է քաղաքացին:

 
 

Քաղաքացին նշել է, որ հատուկ իր հետ բերել է անտուն շանը, որին ինքը պարբերաբար կերակրում է, որպեսզի Փաշինյանն անձամբ տեսնի: 

«Մի հատ կարա՞նք այդ շանը վերցնենք, չգնա ոչ մի տեղ, որ ստուգեն։ 

 

Ոստիկանությանը տվեք շանը, ես հենց այդ շան օրինակով, այդ համարով կգնամ։ Մի հատ կարա՞ք կազմակերպեք»,- հանձնարարել է Նիկոլ Փաշինյանը: