Մի քանի մարդատար մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների պատճառով մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ. Հայտարարություն


Մի քանի մարդատար մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների պատճառով մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ. Հայտարարություն
Մայիս 14 11:23 2026

«Երևանի ավտոբուս» ընկերությունից հայտնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցներում մի քանի մարդատար մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների պատճառով «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, հետևաբար կլինեն որոշակի ուշացումներ։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը»։