Ամսական թոշակների բարձրացում 12 000 դրամով. «Ուժեղ Հայաստան»


Ամսական թոշակների բարձրացում 12 000 դրամով. «Ուժեղ Հայաստան»
Մայիս 13 23:58 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խոստանում է թոշակները բարձրացնել 12 հազար դրամով։

 

«Բոլոր կուսակցություններն ընտրություններից առաջ խոսում են թոշակներից։ Բոլոր կուսակցությունների խոսույթում թոշակների բարձրացումը դարձել է PR-ի թեմա, բայց շատ կարևոր մի բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, ո՞վ է այդ մասին խոսում։ Խոսում է մի մա՞րդ, որ ստել է, խաբել է, ասել է մի բան, արել հակառակը, խոսքս, իհարկե, իշխող կուսակցության ղեկավարի մասին է՝ Նիկոլ Փաշինյանւ, թե՞ այն մարդը, որը ով ինչ խոստացել, արել է»,-նշում է կուսակցության ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանը։