Սևանի կողքին ապրող մարդիկ պարտավոր են հարուստ ապրել, այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ Գեղարքունիքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Շատ լուրջ զբաղվելու ենք ձեր բոլոր շրջաններով, հատկապես Սևանա լճով, ձեր մոտ 2023 թվականից մինչև 2025 թվականի վերջ ծնունդները նվազել են 10 տոկոսով, մահացությունն ավելացել է 6 տոկոսով, բնական աճը նվազել է 30 տոկոսով, այսինքն մարզի բնակչությունը նվազել է 30 տոկոսով։ Այս ամենը գալիս է վատ ապրելուց, ես ուզում եմ, որ դուք ձեր ժողովրդին բացատրեք, որ բակում ասֆալտ տեսնելը մեկ տոկոսը չարժի իմ ներկայացրածի։
Արդյունաբերությունը նվազել է 2 տոկոսով, գյուղատնտեսությունը 4 տոկոսով, շինարարությունը 1 տոկոսով, աճել է միայն ծառայությունները՝ 0,1 տոկոսով, սա կարդացի, որ դուք պատկերացում ունենաք այն խնդիրների մասին, որ ունի մարզը։
Հասկանալով այս բոլոր պրոբլեմների լրջությունը, պետք է միասին ցուցաբերենք շատ մեծ հայրենասիրություն, կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին բերած այս թույլ, անիմաստ իշխանությանը, որովհետև ոչ մի ասֆալտ մեզ պետք չի գալու, եթե այս տարածքներում մարդիկ չապրեն։
Փաշինյանը կարող է այդ ասֆալտին մենակ հեծանիվ քշել կամ Ալիևին հրավիրել՝ միասին քշելու, բայց մենք պետք է թույլ չտանք, կանգնեցնենք այս ահավոր պրոցեսները՝ այն, ինչը կատարվում է մեր հայրենիքի և ձեր մարզի հետ
Վարդենիսի մասով ուզում եմ ասել՝ քանի որ այս իշխանության ղեկավարը չի կարողանում ոչ մի ձևով հակաճառել իր շեֆին, դրա համար մենք ունենք խնդիրներ բոլոր սահմանամերձ շրջաններում»,-ասել է Սամվել Կարապետյանը։
Ավելին՝ տեսանյութում։










