Ծառուկյանը երեք գույնի «սառոչկա» է հագել…չուզող, լա՛վ եմ արել. նույնն եմ հագնում, ասում են՝ էլ «սառոչկա» չունի. Գագիկ Ծառուկյան


Ծառուկյանը երեք գույնի «սառոչկա» է հագել…չուզող, լա՛վ եմ արել. նույնն եմ հագնում, ասում են՝ էլ «սառոչկա» չունի. Գագիկ Ծառուկյան
Մայիս 13 17:30 2026

Tert.am-ը գրում է.

Ժողովուրդ ջան, ձեզնից մեկն էլ ես եմ, աշխատողի ընտանիքից, զրոյից կայացած, ո՛չ պետական պաշտոնի եմ եղել, ո՛չ մի բան: Այս մասին քարոզարշավի ժամանակ, Գոշ համայնքում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ բնակիչների հետ խոսելիս: 

«Անհնարին բան չկա, պետք է պայման ու հնարավորություն լինի: Նայում ես՝ այսօր ժողովուրդը հոգնել է հայհոյանքից, ստից, խաբելուց, վիրավորելուց, ցեխ շպրտելուց, մարդիկ չեն ուզում լսել, չեն ուզում: Մարդն ուզում է իր դարդ ու ցավին մասին խոսել, իր խնդրի մասին, իր խնդիրը լուծել»,-նշել է նա։