Ինձ էլ էին դատել, հիմա արդարացրել են, դե թող պատասխան տան, ամեն ինչ չափ ունի. Գագիկ Ծառուկյան


Ինձ էլ էին դատել, հիմա արդարացրել են, դե թող պատասխան տան, ամեն ինչ չափ ունի. Գագիկ Ծառուկյան
Մայիս 13 16:50 2026

«Կա օրենք, կա կարգ, բոլորն էլ պատասխան են տալու»,- Տավուշում քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ իրեն թիրախավորելու մասին հարցին։

Նա նշեց, որ իրեն վրա էլ դրել էին ապօրինի հարստացում. «Ամբողջ կյանքս աշխատել եմ, 1989 թվականից օրը 1 միլիոն աշխատել եմ, ֆակտուրաներն էլ կան, սնկից եմ սկսել, կոշկի ցեխ եմ բացել, օղու գործարան:

Ինձ էլ էին դատել, հիմա արդարացրել են, դե թող պատասխան տան։ Ամեն ինչ չափ ունի, ամեն մարդ պետք է հասկանա, թե ինչ է խոսում: Իմ մեծությունից ցած չեմ իջնում, օրենքի առաջ բոլոր քաղաքացիները պարտավոր են պատասխան տալ»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու՞ Նիկոլ Փաշինյանը հիմա հիշել իր որդուն և երեկ հայտարարություն արեց վերջինիս ՀՀ վերադարձնելու և պատժելու մասին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց. «Դա թողնում եմ ձեզ, դուք որոշեք, դուք ասեք, ես ինչ երեկ արձագանքել եմ, իմ արձագանքը դա է»: