Նիկոլ Փաշինյանը խոստանում է՝ այնպես է անելու, որ Հայաստանը երբեք ու երբեք ագրեսիայի համար գայթակղիչ չի լինելու։
Նա ասաց, թե մայիսի 28-ին ցույց են տալու, թե ինչ են արել բանակի համար։
«Ես հանձնարարել եմ, որ Հանրապետության հրապարակից շարասյունը դուրս է գալու, գնալու է կանգնի Տիգրան Մեծ պողոտայում, մինչև բոլոր քաղաքացիները գան, տենան, աչքերը կշտանան, համոզվեն, որ ամեն ինչ տեղում է»,- հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի՝ այս ամենը արվելու է խաղաղության, ոչ թե պատերազմի համար։










