Փաշինյանի աջակիցնե՛ր, դուք նույնպես պետք է բարձր վարձատրություն ստանաք աշխատանքի համար. «Ուժեղ Հայաստան»


Փաշինյանի աջակիցնե՛ր, դուք նույնպես պետք է բարձր վարձատրություն ստանաք աշխատանքի համար. «Ուժեղ Հայաստան»
Մայիս 13 14:35 2026

Փաշինյանի աջակիցնե՛ր, փոփոխությունը նաև ձե՛զ համար է, այս մասին հայտարարել են «Ուժեղ Հայաաստան» կուսակցությունից։

«Դուք նույնպես պետք է բարձր վարձատրություն ստանաք աշխատանքի համար։

Դուք նույնպես պետք է ավելի քիչ կոմունալ վճարումներ կատարեք։

Դուք արժանի եք անվտանգ և ուժեղ Հայաստանի, որտեղ մարդիկ ապրում են, ոչ թե գոյատևում։ Արժանապատիվ ապագա կառուցելու համար Սամվել Կարապետյանը կստեղծի 300,000 նոր աշխատատեղ՝ 300,000 ադրբեջանցի բերելու փոխարեն։

Ուժեղ Հայաստանը քո տունն է։

Եկեք միասի՛ն փոփոխություն բերենք»,- ասվում է հաղորդագրությունում։