Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներից և գրասենյակի աշխատակիցներից․ պաշտպանների մասնակցությունը խոչընդոտվում է


Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներից և գրասենյակի աշխատակիցներից․ պաշտպանների մասնակցությունը խոչընդոտվում է
Մայիս 13 14:01 2026

Արդեն մի քանի ժամ է` Հակակոռուպցիոն կոմիտե բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից և գրասենյակի աշխատակիցներից, իսկ պաշտպանների մասնակցությունը խոչընդոտվում է, ահազանգում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

 

«Դիմել ենք ՄԻՊ ու ինչպես միշտ՝ հիմա կմիջամտենք, հիմա կկապնվեն, վերջում՝ անձինք մասնավոր պաշտպան չեն ցանկանում, հանրային պաշտպան են ուզել։

 

Հիմա հարց՝ ո՞ր տրամաբանության, քրեադատավարական ո՞ր սկզբունքի, պետության ռեսուրսի անհիմն վատնման ո՞ր ձևաչափի մեջ է այս ամենը տեղավորվում»,- նշել է փաստաբանը։