«Սահուն և բնականոն ճանապարհով առողջության ապահովագրությունը ընթանում է»,-ապարանցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, թե առանց «մի կոպեկի» մարդիկ վիրահատվում են։
«Այն մարդիկ, ովքեր խրոնիկ հիվանդություն ունեին և 20-30 հազար դրամ դեղերին էին տալիս, այսօր այդ դեղերը ստանոում են կառավարությունից, պետական բյուջեի հաշվին»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Թոշակները ոչ թե 10 հազարով են աճել, այլ 30-40 հազար դրամ, եթե ճիշտ եմ ասում, ուրեմը ծափ տվեք»։
Նրա խոսքով՝ քաղաքացին պետք է սիրի պետությանը, պետությունը՝ քաղաքացուն։
«Ինչքան թուքումուր, ինչքան հայհոյանքների միջով ենք անցել և կայացրել ենք որոշումներ, կայացրել եմ ամենադժվար որոշումները և էդ ամեն ինչի արդյունքում ՀՀ-ում հաստատված է խաղաղություն... Ես էդ ամեն ինչն արել եմ մի բանի համար, որովհետև ես սիրում եմ բոլորիդ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնելով որ 2021 թվականի ընտրություններին ինքը հայտարարում էր, թե «Ապագա կա», Փաշինյանը հավելեց. «Այսօր ես հպարտությամբ եկել եմ ասելու, որ էդ ապագան եկել է, այսօր է... Մեր բազմահազարանոց պատմության մեջ այդ ապագան միշտ հեռու է եղել, որին երբեք չենք հասել»։
Նիկոլ Փաշինյանը սկսեց ապարանցիներին բացատրել, թե ինչով է վտանգավոր պատմական Հայաստանի մասին խոսելը։
Նա վստահեցրեց, որ Արցախի թեման փակելով՝ «ամուր և անվերադարձ» փակում է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի թեման։
«Հիմա դուք ապրում եք աշխարհի կենտրոնում, ինչի արդյունքում ես ձեզ շնորհավորում եմ»,-միտքն ամփոփեց Փաշինյանը։










