Փաշինյանին մերժելու պատճառը ութ տարիների ընթացքում նրա վարած քաղաքականությունն է․ Սամվել Կարապետյան


Փաշինյանին մերժելու պատճառը ութ տարիների ընթացքում նրա վարած քաղաքականությունն է․ Սամվել Կարապետյան
Մայիս 12 22:35 2026

«Փաշինյանին մերժելու պատճառը 8 տարիների ընթացքում նրա  վարած քաղաքականությունն է։ Մարդկանց հասցրել են աղքատության, հանձնել են մեր տարածքները և ոչինչ չեն արել՝ մարդկանց կյանքը բարելավելու համար»,- այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիները մերժում Նիկոլ Փաշինյանին։

Ըստ նրա՝ այն քաղաքացիները, որոնք չվախենալով մերժում են Փաշինյանին, հավաքական կերպարն է այն մարդկանց, ովքեր դեմ են Փաշինյանին և նրա թիմին։ Կարապետյանն այն համոզմանն է, որ  այդ մարդկանց քանակն  ամեն օր ավելանում է։

«Մենք բացում ենք մարդկանց աչքերը։ Մարդիկ ավելի ռեալ են տեսնում իրականությունը։ Ակնկալում եմ,  որ հունիսի 7-ին  այդպիսի մարդիկ կլինեն Հայաստանի բնակչության 90 %-ը»,- ասաց Կարապետյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։