«Իշխանությունները չեն ամաչում, ասում են՝ պետք է բացենք Սյունիքի դարպասները, այդ ո՞ւմ առաջ էին փակ Սյունիքի դարպասները. հո ֆրանսիացիների առա՞ջ չէին փակ, փակ էին մեր թշնամիների առաջ, ովքեր մեզ թեք աչքով են նայում»,-Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա ընգծել է՝ այս իշխանությունները շարունակում են հլու-հնազանդ կատարել Ադրբեջանի պահանջները, օրինակ՝ Հայաստան նրանց «վերադարձի» պահանջը։
«Չկա մի հայ, ով փոխադարձ հարգանքին կողմ չէ։ Փոխադարձ հարգանքով շփվենք, բայց ոչ թե գան այստեղ՝ Հայաստան։ Ինչ ուզեցին, այս իշխանությունները տվեցին, տալու բան չունեն այլևս»,- ասել է Կարապետյանը։
Նա հայտարարել է՝ Հայաստանը պետք է մնա հայկական, պետք է ունենանք ուժեղ երկիր, ուժեղ տնտեսություն։










