Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում


Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Մայիս 12 18:24 2026

Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

 

 

Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությունում Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները նվաճել են 27 մեդալ, որից 14 ոսկե (13 սանդա, 1-ը՝ թաոլու մրցաձևում), 11-ն՝ արծաթե (8` սանդա, 3-ը՝ թաոլու մրցաձևում) , 2-ը՝ բրոնզե (սանդա): Մեծահասակների պայքարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5-ական ոսկե ու արծաթե և երկու բրոնզե մեդալ։ 

 

Թաոլու ոճում

 

Արտաշես Ալավերդյան - Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր:

 

 

Սիրանուշ Ավագյան - Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր:

 

Արտաշես Ավագյանը - Հունգար ոճի մեծահասակների ոսկե մեդալակիր, Դաոշու (լայն թուր) ոճում՝ արծաթե մեդալակիր:

 

 

 

 

 

Սանդա ոճում

 

Գրիշա Ալիխանյան - պատանիների (45կգ) Եվրոպայի չեմպիոն:

 

Սարգիս Երիցյան - պատանիների (48կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:

 

Ֆելիկս Տերզիկյան - պատանիների (52կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:

 

 

 

 

 

Ալեքս Խաչատրյան - պատանիների (56կգ) Եվրոպայի չեմպիոն:

 

Պավել Մանգասարյան - պատանիների (60կգ) Եվրոպայի չեմպիոն:

 

Միքայել Ալավերդյան - պատանիների (64կգ) Եվրոպայի չեմպիոն: 

 

Կարոլինա Համբարձումյան - երիտասարդների (48կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

 

Մանե Եգանյան - երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

 

Ասպրամ Խոսրովյան - երիտասարդների (56կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր 

 

Դավիթ Հովհաննիսյան - երիտասարդների (48կգ) Եվրոպայի չեմպիոն:

 

Կարեն Սահակյան - երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն:

 

Էրիկ Վիրաբյան - երիտասարդների (65կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

 

Դավիթ Բաղդասարյան - երիտասարդների (70կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:

 

Տիգրան Թովմասյան - երիտասարդների (75կգ) Եվրոպայի չեմպիոն:

 

Գևորգ Բաղսասարյան - մեծահասակների (56կգ) Եվրոպայի փոխչեմպիոն: 

 

Ավանես Զաքարյանը - մեծահասակների (56կգ) Եվրոպայի չեմպիոն:

 

Ժիրայր Պետրոսյան - մեծահասակների (60կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն: 

 

Հրանտ Թադևոսյան - մեծահասակների (65կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:

 

Դավիթ Վարդանյան - մեծահասակների (70կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն:

 

Տիգրան Գևորգյան - մեծահասակների (80կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:

 

Գրիգոր Տոնիկյան - մեծահասակների (85կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

 

Գառնիկ Գալստյանը - մեծահասակների (90կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:

 

Վազգեն Մուրադյան - մեծահասակների (100+կգ) շրջանաձև մրցապայքարի չեմպիոն:

 

 

 

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 29 մարզիկով։ 24 մարզիկ հանդես էին գալիս Սանդա, իսկ 5-ը՝ Թաոլու մրցաձևում։ Հայաստանն առաջնությունում ներկայացված էր նաև մրցավարական անձնակազմով։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։