Կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 հազար դոլար է առաջարկել սեփականատիրոջ՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, այս մասին լրագրողների հետ զրույցում Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ հասատատեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի ԺՊ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը: Նա ասաց, որ իրենք չէին ուզում դա հրապարակել, բայց փաստաթուղթն արդեն լրատվամիջոցներին հայտնի է դարձել: Ըստ Ղազինյանի՝ այս ամենը հերթական անգամ ցույց է տալիս պետության վերաբերմունքը մասնավոր բիզնեսի նկատմամբ:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ են ընդունել կառավարության առաջարկը, նա բացասական պատասխան տվեց:
«Բանական կամ տրամաբանություն ունեցող ո՞ր մարդը կարող է դա ընդունել։ Ընդհակառակը, դա ներկայացնողին պետք է ուղարկել համապաստախան մասնագետի մոտ: Երկրի առաջ ծառացած այս մարտահրավերների կողքին ճիշտ չի լինի խոսել ՀԷՑ-ի մասին»,- նշեց կուսակցության անդամը:
Հիշեցնենք՝ «Ազատություն ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերի 100 տոկոսի ձեռքբերման համար կառավարության առաջարկը, որի բովանդակությունը չեն բարձրաձայնում ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ՀԷՑ-ի սեփականատերերը։ Փաստացի, եթե սեփականատերն իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ՝ 380 000 դոլար։
Հավելենք նաև, որ 2025 թ. հունիսի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի:










