ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը


ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը
Ապրիլ 20 18:29 2026

Այսօր՝ ապրիլի 20-ին, ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը: Այս մասին հայտնում են հանձնաժողովից։

Ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։ Հիշեցնենք, որ ԲՀԿ համագումարի ժամանակ նա հայտնել էր, որ ինքը չէ կուսակցության վարչապետի թեկնածուն։