Հայ քաղաքական գործիչը պահանջում է փոխել Կարսի պայմանագրի պայմանները


Հայ քաղաքական գործիչը պահանջում է փոխել Կարսի պայմանագրի պայմանները
Ապրիլ 20 18:14 2026

«Շանթ» դաշինքի նախագահ Շահեն Հարությունյանը կարծում է, որ անհրաժեշտ է վերանայել Կարսի պայմանագրի պայմանները։

Ելույթ ունենալով «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարում՝ Հարությունյանը նշել է, որ այլևս հնարավոր չէ շարունակել ապրել հին մտածողությամբ և կրկնել հին սխալները։ Նրա խոսքով՝ առաջիկա ընտրություններով է որոշվելու, թե ինչպիսի պետություն ենք ունենալու վաղը, ինչպիսի հայրենիք ենք թողնելու մեր երեխաներին և արդյոք հայ մարդը շարունակելու է ապրել իր հայրենիքում։ «Մենք այստեղ ենք ոչ թե խոստումներ տալու, այլ հստակ ուղղություն առաջարկելու համար», - վստահեցրել է Հարությունյանը։ Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ անկախությունը սակարկությունների առարկա չէ և, որ, այն պետության հիմքն է։ Անկախությունը չի նշանակում ընտրել մի կենտրոն, որի ղեկավարության ներքո Հայաստանն ուղղակի կգոյատևի, այլ պետք է առաջնորդվել սեփական ազգային շահերով, համագործակցել նրանց հետ, ում հետ երկրի շահերը համընկնում են։

 

Քաղաքական գործիչը հայտարարել է Կարսի պայմանագրի այն դրույթների վերանայման հարցը բարձրացնելու անհրաժեշտության մասին, որոնք նասում են Հայաստանի շահերին։ Նրա խոսքով՝ խնդիրների լռեցումը հղի է հետագա ռիսկերով։ «Այսօր մեր առջև կանգնած է արժեքային ընտրություն։ Ի՞նչն ենք ավելի բարձր գնահատում՝ անկախությո՞ւնը, թե՞ կեղծ անվտանգությունը, ազատությո՞ւնը, թե՞ հարմարավետ ենթակայությունը, պատիվն ու սթափությո՞ւնը, թե՞ դատարկ հպարտությունը։ Ժամանակն է հստակ որոշում կայացնելու. կա՛մ շարունակելու ենք գոյատևել՝ հարմարվելով ուրիշների պայմաններին, կա՛մ ընտրելու ենք մեր ճանապարհը՝ կառուցելով արժանապատիվ, անկախ և արդար պետություն։ Ժամանակը եկել է։ Ժամանակն է ուղիղ կանգնելու, չվախենալու և չլռելու», - հայտարարել է Հարությունյանը։