ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պապական Զովքում դիմավորել են ջերմ ու սրտաբաց։
«Մարզային այցերը շարունակվում են, և յուրաքանչյուր կանգառում զգում եմ մարդկանց վստահությունն ու սպասումները։
Գյուղերում խնդիրները շատ են, և հաճախ գյուղացին մնում է միայնակ իր հոգսերի հետ։ Մեր մոտեցումը հստակ է՝ գյուղը պետք է դառնա ոչ թե գոյատևման, այլ արժանապատիվ եկամուտի աղբյուր։ Գյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը։
Գյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը»,-նշել է Ծառուկյանը գյուղացիների հետ հանդիպմանը։










