Արտաշատում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն իրենց աջակից քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հիշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ունեցած մի զրույցից մի հատված. «Խորհրդային տարիներին ով եկեղեցի էր գնում, խնդիրներ էր ունենում։ Վեհափառ Հայրապետն ասում էր՝ շաբաթներով ապասում էինք, որ Գեղարդի եկեղեցի մարդ գար։ Ակտիվ էին մի քանի շրջաններ ու Արտաշատը։ Ոտքով էին գնացել Գեղարդ»։
Նարեկ Կարապետյանը նշեց, որ քամիները գալիս են մի քանի տարին մեկ, պետք է ճամփել այդ քամիներն ու կառուցել։
«Հայաստանին պետք են փոփոխություններ, որը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ»,- ասել է Կարապետյանը։










