Մենք ապրում ենք մի տնտեսությամբ, որը կառուցված է արտաքին հոսքերի վրա, վերարտադրում է սպառման միջոցով և կախված է այն գործոններից, որոնց վրա մենք գրեթե ազդեցություն չունենք, «Միասնության թևեր» կուսակցության համագումարին հայտարարեց կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը։
«Արձանագրում ենք թվեր, բայց այդ թվերը չեն դառնում համակարգ։ Մենք ունենում ենք աճ, բայց այդ աճը չի դառնում կարողություն։ Գործող իշխանությունները մեզ առաջարկում են տեսլականներ, դոկտրիններ և ուղեցույցներ, բայց դրանք չունեն հաշվարկներ, մեխանիզմ և պատասխանատվություն, դրանք սոսկ շարադրանք են՝ դրված թղթի վրա»,-ասաց Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով՝ «Միասնության թևերն» առաջարկում է այլ ճանապարհ։
«Մեր առաջարկը պարզապես տնտեսական ծրագիր չէ, այն պետության վերակառուցման նախագիծ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։










