Փաշինյանը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքին


Փաշինյանը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքին
Ապրիլ 20 13:52 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։

Կառավարությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը և այլք։